National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2021
ԱԺ պատգամավորները հանդիպել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի աշակերտների եւ մանկավարժների հետ
1 / 15

Նոյեմբերի 16-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք խորհրդարանի օթյակից հետեւել են Աժ հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային:

«Բաց դասն» անցկացրել են  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արսեն Թորոսյանը: Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ բանախոսները կարեւորել  են կրթված քաղաքացու դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում:

Աշակերտների հարցերի շրջանակը եղել է ընդգրկուն. դրանք առնչվել են տնտեսության զարգացմանը, կրթության, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց անհապաղ վերադարձին:

Պատգամավորները երկրի ապագայի համար շեշտադրել են թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների, ինչպես նաեւ բոլոր կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների նպատակային գործունեության անհրաժեշտությունը:

Համավարակի դեմ պայքարում Արսեն Թորոսյանն ընդգծել է պատվաստումների կարեւորությունը:

Սոնա Ղազարյանն անդրադառնալով գերիների վերադարձման խնդրին՝ տեղեկացրել է, որ վերջերս Լյուքսեմբուրգի խորհրդարանը՝ միաձայն ընդունած բանաձեւով կոչ է արել անհապաղ վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներին: «Այս հարցով զբաղվում է ոչ միայն մեր երկիրն, այլեւ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանն ու եվրոպական մի շարք պետություններ ու կազմակերպություններ: Կարծում ենք, որ առաջիկայում կլուծվի այդ խնդիրը»,- ասել է պատգամավորը:

Հանդիպման ավարտին բանախոսների մաղթանքն աշակերտներին եղել է լավ սովորելն ու Հայաստանի լիարժեք քաղաքացի դառնալը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am